ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.02.2020 | 09:34
Մար­դու՛ որ­դի­ներ, քուր­ձե՛ր հա­գե՛ք, ող­բա­ցե՛ք, քա­հա­նա­նե՛ր, սգա­ցե՛ք, խո­րա­նի պաշ­տո­ն­յա­նե՛ր, մտե՛ք, նն­ջե­ցեք, քուրձ հա­գած Աստ­ծու՛ պաշ­տո­ն­յա­ներ, քա­նի որ ձեր Աստ­ծու տնից պա­կա­սե­ցին զո­հերն ու զե­նու­մը։ Ծո­մի օ՛ր նշա­նա­կե­ցեք, ա­ղո՛թք կազ­մա­կեր­պե­ցեք, հա­վա­քե­ցե՛ք ծե­րե­րին, երկ­րի բո­լոր բնա­կիչ­նե­րին ձեր Աստ­ծու Տա­նը և ա­ղո­թե­ցե՛ք Տի­րո­ջը ան­կեղծ սր­տով։ Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օ­րը, ո­րովհ­ետև մոտ է Տի­րոջ օ­րը. թշ­վա­ռու­թ­յուն թշ­վա­ռու­թ­յան վրա պի­տի հաս­նի։
Հո­վե­լի մար­գա­րեու­թ­յու­նը 1. 13-15
Դիտվել է՝ 4119

Մեկնաբանություններ